Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մահազդ

Մահազդ
11.01.2026 | 20:02

Մահացել է ամուսինս՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը։ Մարդ, ով ապրեց ու գործեց հանուն իր երկրի, իր Հայրենիքի ու մշտապես հավատաց Մեծ երազանքին։

Հոգեհանգիստը՝ հունվարի 13-ին, ժամը 17։00-ին։

Հասցեն՝ Երեւան, Գյուրջյան 10/1, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող սգո սրահում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 14-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ